14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արարատ Միրզոյանը ընկերոջը չոր հանեց այս պատմությունից. Հրապարակ

Դեռեւս օգոստոսի վերջերին Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմում ծառայողական քննություն անցկացնելու մասին կարգադրություն էր ստորագրել, որի արդյունքում պետք է պարզեին, թե ում մեղքով են ԱԺ տասնյակ աշխատակիցներ ապօրինի ազատվել աշխատանքից։

Երեկ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ ծառայողական քննությունն ավարտվել է, եւ գրավոր նկատողություն է տրվել կադրերի բաժնի աշխատակիցներին, թե կոնկրետ ում՝ Կոստանյանը չի ասել․ «Կարծեմ՝ ողջ բաժնին»։ Փաստորեն, ինչպեսեւ գրել էր թերթը, Արարատ Միրզոյանն իր ընկերոջ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին չոր հանեց այս պատմությունից, չնայած նա էր «ապօրինի» հրամանագրեր տվել, փոխարենը՝ նկատողություն են ստացել շարքային աշխատակիցները:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ