24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կասկածը, որ մենք Նախագահ չունենք, դարձավ ակնհայտ. քաղաքագետ

Արմեն Սարգսյանը կայացած նորմալ երկրում կարող էր լավ նախագահ լինել՝ երկիրը ներկայացներ միջազգային տարբեր հարթակներում, իմաստուն ելույթներ ունենար, ներդրումներ կպցներ և այլն։ Այսինքն լիներ այն, ինչն իր մոտ փառահեղ է ստացվում՝ լինել Միջնորդ։ Մի խոսքով, խորհրդարանական կառավարման մոդելի երկրում լիներ ներկայացուցչական ու արարողակագային “մարմին”:

Սակայն մենք, ցավոք, այլ երկրում ենք ապրում և նրա մարմնից այլ սպասելիքներ ունենք։ Մեր հիմնական սպասելիքը արդի պայմաններում կարող է միայն մեկը լինել՝ լինել Սահմանադրության երաշխավորը։ Սակայն նա իր հիմնական ու ներկա պայմաններում ճակատագրական առաքելությունը տապալել է։ Նա դարձել է Սահմանադրության չերաշխավորը։ Ստորագրելով ՍԴ-ի վերաբարյալ օրենքը, այն չուղարկելով ՍԴ-ին սահմանադրության հետ համապատասխանատվությունը որոշելու համար, նա դարձավ մի նոր՝ պետական ճգնաժամի պատասխանատու, ավարտուն տեսք տալով իրավական խառնաշփոթին ու դատական համակարգի վերջնական ապալեգիտացմանը։

Այն հիմնավոր կասկածը, որ մենք Նախագահ չունենք, դարձավ ակնհայտ։

Հիմա խոսքը ՍԴ անդամներին է։ Նրանք, ովքեր կհամաձայնվեն վաղաժամկետ հրաժարվել իրենց պաշտոնից՝ հրաժարվելով լինել ՍԴ դատավոր, դառնալով բյուջեյի հաշվին գոյատևող մակաբույծներ, դառնալու են անձեռնաղմելի մարդիկ։ Ընտրությունն իրենցն է։

Ստեփան Դանիելյան

քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ