24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անտանելի է, երբ ատելությունից բողոքում են հենց իրենք՝ ատելություն ու չարություն տարածողները. Հրապարակ

Անգամ այս նախատոնական օրերին բարությունն ու հանդուրժողականությունը չեն համակում մեր հասարակությանը՝ ատելության, չարության, միմյանց հայհոյելու եւ վիրավորելու չափաքանակն այլեւս անտանելի է դարձել։

Բայց հատկապես անտանելի է այն, որ ատելությունից բողոքում են հենց իրենք՝ ատելություն ու չարություն տարածողները։ Գուցե մարդիկ չե՞ն գիտակցում, թե ինչ է նշանակում ատելության խոսքը։ Առավել տարօրինակ է, որ դա չի գիտակցում երկրի ղեկավարը՝ վարչապետը։

Երեկ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է․ «Շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները եւ լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է, բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունը եւ ես՝ անձամբ, գտնվում եմ ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները»։ Ի վերջո, ո՞վ է մեղավոր այս իրավիճակի համար։

Միթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ դեմքի չարացած արտահայտությամբ բղավում է՝ «կկտրենք թաթիկները, կպառկըցնենք ասֆալտին, կծեփենք պատերին», երբ խոսում է «վնգստացող ու տեր փնտրող դատավորների» մասին, նպաստում է հանրային համերաշխության մթնոլորտին։

Երբ ատելությունից աղավաղված դեմքով խոսում է Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ականների մասին, ոչ թե ատելություն է տարածում, այլ՝ բարություն։ Երբ դատարանով չդատապարտված մարդկանց հասցեին «հանցագործներ» տերմինն է կիրառում եւ կառավարության նիստում քննարկում չապացուցված մեղադրանքը, անմեղության կանխավարկածի դեմ չի գնում։ Երբ իրեն քննադատողներին թշնամի, հակահեղափոխական ու սեւ է անվանում, համազգային միասնությունն է ամրապնդում։ Երբ հրահանգում է բանտերը լցնել իր հակառակորդներով, ամանորյա նվեր է մատուցում հանրությանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ