30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ներքաղաքական օրակարգն ամողջովին պտտվում է ՀՀ երկրորդ նախագահի շուրջ». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով ներքաղաքական տարին՝ նշեց, որ արձանագրելու շատ բան չկա, քանի որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո իշխանությունները պետք է ներկայացնեին Հայաստանի զարգացման տեսլականը, վեկտորը, դրանից բխող հայեցակարգերը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Ըստ նրա՝ տարվա ընթացքում տեսել են ընդամենը երկու օրենք՝ Կառավարության ծրագիրը՝ անկախ իր որակից, և Հարկային օրենսգիրքը:
«Մայիսի վերջին, երբ վարչապետի կոչով շրջափակվեցին դատարանների մուտքերը, այդ պահից սկսած Հայաստանի ներքաղաքական օրակարգը, որպես այդպիսին, կարելի է ասել՝ գոյություն չունի և ամբողջովին պտտվում է Երկրորդ նախագահի շուրջ, որի հետ կապված է և՛ Սահմանադրական դատարանի, և՛ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասաց քաղտեխնոլոգը:

Ըստ նրա՝ այս տարի ներքաղաքական օրակարգն այդպես էլ զարգացման վեկտոր չունեցավ, թեև տնտեսական թեթևակի փոփոխություններ եղան, բայց դրանք այդքան էլ էական չէին:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Արմեն Բադալյանը նշեց, որ այնտեղ էլ որևէ ձեռքբերում չի գրանցվել՝ Միացյալ Նահանգների հետ օրակարգ չի ձևավորվել, Եվրամիության հետ սառը հարաբերություններ են, նույն հարաբերություններն էին նաև Ռուսաստանի Դաշնության հետ, չնայած այժմ այդ հարաբերությունները ջերմացման միտում ունեն:
«Կար երկու հարց, որ հայ-ռուսական հարաբերություններն ավելի ջերմ չեն դարձնում՝ Երկրորդ նախագահի գործոնը և, ըստ մամուլի՝ Հայաստանում որոշ սորոսականների գործունեությունն իշխանության բարձրագույն մարմիններում: Հայաստանը որևէ հարաբերություն չունի աշխարհի հզոր տերությունների հետ, օրինակ՝ Չինաստանի, Ճապոնիայի հետ: Չինաստան վարչապետն այցելել է, բայց ոչ այն օրը, երբ այնտեղ, այսպես ասած՝գումար էին բաժանում, նա այդ ժամանակ Երևանում Քաղաքացու օր էր նշում:

Իրանի հետ որոշ բաներ կա, այդ երկիր վարչապետի այցը հիշվեց ինչ-որ գործակալների մասով հայտարարությամբ, որը վարչապետն արեց հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ:

Այսինքն՝ կարող ենք ասել, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը վարում է պուտինամետ արտաքին քաղաքականություն, երբ վարչապետը ցանկանում է ամեն ինչով Պուտինին համոզել, որը ինքը լավ դաշնակից էր»,- շեշտեց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային կառույցների հետ նույնպես որևէ հարաբերություն չունի՝ ՆԱՏՕ, ԵՄ, Արաբական ԼԻԳԱ, բացի ԵԱՏՄ-ից:

«Մենք տեսնում ենք, որ վարչապետը շարունակում է միանձնյա կառավարումը, որի սկիզբը դրեց նախորդ տարի»,- ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ