14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս իշխանությունը ժողովրդի մարմնի մեջ մխրճված գյուլլա է. Աշոտյան

Այս մեկ տարվա ընթացքում քաղաքական օրակարգը մեծամասամբ ձևավորվել է արտախորհրդարանական շրջանակների կողմից։ Մենք, մեկ է, կանք՝ իրենցից անկախ, մենք ունակ ենք մտածել։ Մենք կանք՝ ի հեճուկս իշխանությունների, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Իրենք պարտվել են բոլոր քաղաքական դիսկուրսները, իրենք վախենում են մեզ հետ բովանդակային քննարկումներից։ Այս իշխանությունը քայքայում է արժեհամակարգային մատրիցան, ներմուծում է ճշտի և սխալի նոր ալգորիթմ, բարոյականի և անբարոյականի նոր հասկացություններ», – ասաց նա։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ պետք է Վանգա լինել՝ հասկանալու, թե ինչ է լինելու 2020 թվականին։

«Մենք չգիտենք՝ ինչ է լինելու օրվա ընթացքում. ում են բռնելու, վարչապետը հերթական ի՞նչ գաստրոնոմիկ համեմատություններ է անելու, ի՞նչ նոր սկանդալ է ի հայտ գալու և այլն։ 2020 թվականը կանխատեսելը դժվար է, որովհետև այս իշխանությունը ծանրության կենտրոնով շեղված գնդակ է։ Իսկ երբ գնդակի ծանրության կենտրոնը շեղված է, որպես նախկին դատական բժիշկ, կարող եմ ասել՝ դրանք մարմնի համար ամենավատանգավորն են, որովհետև երբ մտնում են մարմինի մեջ, անկանխատեսելի են քանդում ու քայքայում։ Այս իշխանությունն այդպիսի գյուլլա է», – ասաց Արմեն Աշոտյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ