12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Երբ կալանավորվեց Խաչատուրովը, ընդհատվեցին այն ծրագրերը, որոնք պետք է ՀԱՊԿ-ում երեք տարի շարունակ իրականացվեին. Մելիք-Շահնազարյան

Մշակվել է փաստաթուղթ, թե ինչ կարելի է անել ՀԱՊԿ-ում ՀՀ հեղինակությունը վերականագնելու, վստահության կամուրջներ ստեղծելու և ՀԱՊԿ-ում ՀՀ դերը վերականգնելու համար, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա ընդգծեց, որ փաստաթուղթն ուղարկվել է փորձագիտական հանրույթին և ԶԼՄ-ներին և բոլորը կարող են ծանոթանալ դրա բովանդակությանը:

Շահնազարյանը նկատեց, որ նման փաստաթղթի անհրաժեշտություն առաջացել է հեղափոխությունից հետո, երբ կալանավորվեց Յուրի Խաչատուրովը:

«Երբ ՀՀ նոր իշխանությունները որոշեցին կալանավորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ընդհատվեցին այն ծրագրերը, որոնք պետք է երեք տարի շարունակ իրականացվեին, փաստացի, դրանք ընդհատվեցին իրենց իրականացման առաջին իսկ տարում», – ասաց նա:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ