24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկուշաբթի օրը պարզ կդառնա. Դավիթ Խաժակյանը՝ ավագանու մանդատը թողնելու մասին

Երկուշաբթի օրը ԼՀԿ կառավարման նիստում կորոշվի ավագանուց ԼՀԿ անդամին հետ կանչելու հարցը, լրագրողներին ասաց ավագանում ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը:

Հարցին, թե ի՞նչ տրամադրվածություն ունի անձամբ ինքը՝ Խաժակյանն ասաց.

«Այս հարցի շուրջ իմ և կուսակցության կարծիքը եղել է նույնական, դիտանկյուններն ու դրա հետևություններն են կուսակցության անդամների միջև տարբեր, և այդ տարբերությունները կընդհանրացվեն և որոշում կկայացվի երկուշաբթի օրը», – ասաց Խաժակյանը:

Նա նկատեց, որ քաղաքական թիմը վստահ է, որ առկա խնդիրները պիտի շարունակվեն բարձրաձայնվել, իսկ թե ինչ ձևաչափով պարզ կդառնա կուսակցության կառավարման նիստում: 

 

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան հայտարարել էր, որ ԼՀԿ մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու հարց է առաջացել՝ չբացառելով, որ Դավիթ Խաժակյանը կարող է հետ կանչվել ավագանուց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ