12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

105% պարգևավճար ստացող մարզպետիկ ջան, վերջը պարզեցի՞ր էն կոկորդիլոսի ձվերի ծագումնաբանությունը

Մարզիս մարզպետիկը խոսում է կոռուպցիա գործող անձանց բացահայտելու, իրանց թևերը ոլորելու ու համակարգից դուրս շպրտելու մասին: Չեմ հասկանում, բա ինքը ինչի իրան դուրս չի շպրտում մարզիցս: Ուրեմն, Սոկրատ Հախվերդյանին զրպարտելու փաստով իր դեմ քաղաքացիական գործ է քննվում Վայքի դատարանում, հստակեցնում եմ Գարիկ Սարգսյանի, ոչ թե մարզպետարանի ու նիստին՝ որպես իր ներկայացուցիչ, մասնակցում է մարզպետարանի իրավաբանը:

Բա սա պետական ռեսուրսները անձնական նպատակներով օգտագործել չի՞, ինչի քո թևից չես բռնում ու քեզ դուրս չես հանում մարզպետարանից մարզպետիկ ջան: Անցյալ տարվա պարգևավճարներն էլ վկա՝ ասում են իրավունք չունեիր քեզ 105% պարգևավճար տայիր, ասում է հա մեկ կարգադրությամբ չէ կարա տալ, բայց երկու կարգադրությամբ որ տայի, լրիվ օկ կլիներ:

105% պարգևավճար ստացող մարզպետիկ ջան, վերջը պարզեցի՞ր էն կոկորդիլոսի ձվերի ծագումնաբանությունը:

Դիանա Գրիգորյան

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ