24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շատ օրիգինալ մտածողություն ունի մեր այսօրվա իշխանությունը. ատելության խոսքի կրողը` Հանրային խորհրդի նախագահ. Հրապարակ

Շատ օրիգինալ մտածողություն ունի մեր այսօրվա իշխանությունը՝ մի կողմից ատելության խոսքի դեմն առնելու քայլեր է մտածում՝ անգամ պատժի քրեականացում նախատեսելով։ Մյուս կողմից՝ ատելության խոսքի կրողներից մեկին նշանակում է Հանրային խորհրդի նախագահ։ Նորանշանակ նախագահի ֆեյսբուքյան էջը մտնողները կարող են զարհուրել նրա լեքսիկոնի, պահվածքի, կուլտուրայի, մտածողության դրսեւորումներից։ Այս պարագայում, հայտարարությունները, թե մենք չենք խրախուսում ատելության խոսքը, դառնում են սին։ Չխրախուսելը գոնե պետք է արտահայտվեր նրանով, որ նման խոսքի կրողները որեւէ պաշտոն ու կարգավիճակ չստանային երկրում, առավել եւս՝ «հանրային» կոչվող մարմնում։

Գուցե մեր իշխանությունն այս բառի իրական իմաստը չի՞ հասկանում։ Հանրային, այսինքն՝ հանրության հարցերով զբաղվող, հանրության հոգս ու ցավին հաղորդակից, հանրության հետ շփվելու կարողություն ունեցող, հանրային ընկալման մեջ ընդունելի, հանրային բոլոր շերտերի, հատկապես խոցելի խմբերի՝ փոքրամասնությունների, ընդդիմության, անապահով խավերի համար ընկալելի անձ պետք է զբաղեցներ այս պաշտոնը։

Ժամանակին մենք քննադատում էինք Վազգեն Մանուկյանի նշանակումը։ Ընդ որում՝ ավելի շատ Մանուկյանի տեսանկյունից, որը համաձայնեց Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ստանձնել այդ մարմնի ղեկավարի դերը՝ փոխելով «երկրի նախագահի» հավակնություններն ինչ-որ խորհրդի նախագահի կարգավիճակի հետ։

Բայց Վազգեն Մանուկյանը կենսափորձ ունեցող, հանրային լայն խավերի կողմից ընդունելի ու հարգված անձ էր։ Հիմա Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվածը «հանրային» բառի բոլոր իմաստներից միայն «հանրային կոնֆլիկտներին» ակտիվ մասնակցությամբ է աչքի ընկել եւ ազատ խոսքի ու ԶԼՄ-ների հանդեպ անհանդուրժողականությամբ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ