26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խուժանություն Ազգային ժողովում

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրում է․

«Օրեսդրական խուժանություն Ազգային ժողովում

Այո՝ խուժանությո´ւն… Գործող ԱԺ–ն մեր նորանկախ պետության պատմության մեջ առաջին անգամ օրենքի ուժով բացահայտ ամրագրեց նախադեպը չունեցող կոռուպցիոն գործարք: Այն դատարանները շրջափակելու հակասահմանադրական խուլիգանության նման մի քայլ է՝ արդեն Սահմանադրական օրենքի տեսքով:

Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, մատաղացուների նման, իրենց անմեղսունակ բացատրություններով, ենթարկվեցին քրեածին հրահանգի: Սա, ըստ էության, քրեական ենթամշակույթի բացահայտ դրսևորում էր, երբ հանցագործ պարագլուխը ստիպում է թեկուզ պատահականորեն իր կողքին հայտնված մարդկանց մաս կազմել իր իսկ կողմից իրականացրած հանցագործության:

Վկան՝ ԱԺ–ում քաղաքական մեծամասնության քվեարկության պատկերը՝ նաև նամակագիրների ընդգրկմամբ:(Ի դեպ, ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute, IRI) հարցման արդյունքներով, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը (40%):

Ընդ որում, ավելի մեծ է հանրության վստահությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ, քան դատախազության (38%) ու դատարանների (36 %)):Ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կեցվածքը. նրանք չենթարկվեցին սադրանքներին և մերժեցին քրեական ենթամշակույթը:

Ուզում եմ հավատալ, որ ՍԴ–ի անդամները արժանապատվորեն կմերժեն այս նվաստացնող «բարեգործությունը», կմերժեն իրենց առաջարկած՝ պարազիտ դառնալու կարգավիճակը, չեն գայթակղվի անաշխատ եկամուտով արդեն իսկ իրենց կողքին հայտնված պարազիտոսի կերպարով: Համոզված եմ, որ նոր իշխանությունը ոչ միայն կչեղարկի այս օրենսդրական անմեղսունակությունը, նաև քրեական պատասխանատվության կենթարկի այն դատավորներին, ովքեր հարկատուների հաշվին կհամաձայնեն պարազիտությամբ զբաղվել:

Իսկ որ գործող իշխանությանը քիչ կյանք է մնացել, դրանում ընդդիմությունը մեղավոր, կամ՝ գրեթե մեղավոր չէ. վարչապետն ամենօրյա ռեժիմով, իր ընտանեկան կապալի հետ միասին, ամեն ինչ անում է «հեղափոխության» ընթացքում գը´մփ-գըմփ-հո՛ւ-ի ռիթմով ձևավորված էյֆորիկ տրամադրությունները մսխելու և հասարակությանը դեպի իշխանության նոր այլընտրանքի մղելու համար:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ