06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Էս էլ նոր Հայաստանի ազնիվ սրբերը: Լոռու մարզի այսպես կոչված «պատվիրակության կազմում» եղել են մարզետ Ղուկասյանը և իր կինը

Հարգելի հայրենակիցնե՛ր,

 

նոյեմբերի 25-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա` Մարսել քաղաք: Լոռու մարզի այսպես կոչված «պատվիրակության կազմում» եղել են մարզետ Ղուկասյանը և իր կինը:

Ղուկասյանը մարզի պատվիրակության կազմում նպատակահարմար է գտել ընդգրկել միայն կնոջը։ Մարզպետ Ղուկասյանը բարի նախանձով է նախանձել վարչապետին, և փորձել է անմասն չմնալ` պաշտոնական այցերը վերածելով ընտանեկան շրջագայությունների։ Մարզպետի կինը հանդես է եկել որպես ֆրանսերենի թարգմանչուհի։

Մտածում եմ՝ կարո՞ղ է 1 ամսից ևս մեկ փոխմարզպետ ունենանք, դե քանի որ մարզպետի շրջագայություններից հետո փոխմարզպետներ ենք ստանում։))))

Ի դեպ ասեմ, որ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում նշված չէ պատվիրակության կազմը։
Էս էլ նոր Հայաստանի ազնիվ սրբերը…….

Լիլիթ Դոխոլյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ