05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞վ է նախարարի “պանպերսը”. արտառոց միջադեպ կառավարության մոտ/վիդեո/

“Ուզումա միլիոններ տան իմ երեխու արյունը չի ծախվում, թող Մարգարիտա Խաչատրյանը գա ես իրան ապացուցեմ”, -այսօր գործադիր մարմնի հերթական նիստի օրը բանավեճ բռնկվեց խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերի և նրանց պաշտպանության նախարարությունից գումար վերցնելու մեղադրանք ներկայացրած կնոջ միջև: Կինը մայրերին ներկայացել էր ՀԱԲ-ի Անո անվամբ:

“Մոտեցավ՝ասեց՝ աղջիկներ ջան ես Ձեր առաջ խոնարհվում եմ, բայց Նանայի հետ հարցեր ունեմ ու սկսեց մեղադրել Նանային…”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Իրինա Ղազարյանը:

Ըստ Իրինա Ղազարյանի պատմածի մեղադրանքը կայանում է նրանում, որ Վալերի Մուրադյանի թաղման օրը “Զինվոր”  հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ ) ՊՆ-ին խնդրել է գումար փոխանցել Մուրադյանների ընտանիքին ինչպես թաղման ծախսերը հոգալու, այնպես էլ բնակարան գնելու համար, և վերջիններս ընդունել են դա։

Ղազարյանի փոխանցմամբ խնդիրը սկսվել է հունիսի 21-ին, երբ զոհված զինծառայող Գրիշա Խաչատրյանի դիահերձման օրը Նանա Մուրադյանը  վերջինիս հարազատներին կոչ է արել չհավատալ ՊՆ-ի վարկածներին ու երեխային չհուղարկավորել այնքան ժամանակ, քանի դեռ սպանության հոդվածով քրեական գործ չեն հարուցել։

Վեճին ներկա էր նաև ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Բանակում մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը զայրույթը չէր կարողանում զսպել:

“Մարգոյին ասել ես պամպեռս, դու ու՞մ պամպեռսն ես, ո՞ր մի նախարարի պամպեռսն ես”,-բղավում էր մեղադրող կինը:

Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ Նանա Մուրադյանը վեճի վերջում սրտի նոպա է ունեցել և տեղափոխվել հիվանդանոց:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ