05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ում էր հետաքրքիր, որ ես առաջին լեդին եմ ջազի. Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանում է

Հայաստանի Հանրապետության և Արցախի մշակույթի նախարարությունների հովանավորությամբ և “Ազդ Փրոդաշնի” նախաձեռնությամբ Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում ջազային կատարումներով ելույթ կունենա լեգենդար ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը:

 

՛՛Ժամային գոտիների տարբերությանը միշտ էլ չեմ կարողանում հարմարվել, բայց սիրում եմ առավոտյան վաղ արթնանալը:

Երբ որ Հայաստանից գնացի նահանգներ, ես այդ ժամանակ այդքան էլ չէի երգում հայկական երգեր. փոխարենը երգում էի ամերիկյան և բրազիլական ջազային ստանդարտեր: Կապակցել արտասահմանյանն ու հայկականը, այս միտքն առաջացավ նահանգերում: Իհարկե, հայկական երաժշտությունն այդ ժամանակ նորություն չէր ինձ համար` հայրս ու մայրս ինձ միշտ սնել են այդ երաժշտությամբ: Ես այդ երաշտությամբ եմ մեծացել, այդ երաժշտությունը քայլել է ինձ հետ և մեծ բույն է դրել իմ սրտի մեջ՛՛,-ասում է նա: ՛՛Երբ երկիրդ թողնում ես, կարոտն ավելի է շատանում ու ամեն ինչ ավելի է քաղցրանում: Եվ սա մեծ դեր խաղաց ինձ համար, որ ես ավելի կենտրոնանամ և ավելի լուրջ վերաբերվեմ հայկական երաժշտությանը: Սկսեցի փորձել կապակցել հայկական երաշտությունը մեկ այլ ազգային երաժշտության հետ՛՛,-հավելեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս փորձն առաջին անգամ կյանքի է կոչվել ամերիկահայ դաշնակահար Արմեն Դոլիկյանի հետ, որը սիրվեց ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանյան հանդիսատեսի կողմից: Մինչև օրս այդ էքսպերիմենտը ջազ լեդիի ծրագրի մեծ մասն է կազմում:

Հարցին՝ մշակութային շոկ ունեցել է, նա պատասխանեց. ՛՛Մշակութային շոկ ունեցել եմ, և դա բոլորն են ունենում: Մենք բոլորս ունենք արմատներ և այդ արմատներից “քոքահան անելը” հեշտ բան չէ և այդքան էլ հեշտ բան չէ մեկ այլ հողի մեջ տեղադրվելը, հետո էլ սնվել ու արմատներ տալ: Ճիշտ միջավայր պետք է ունենա, թե չէ չորանալու ես-գնաս: Ոչ ուզում եմ ինձ գովել, ոչ ուզում եմ ասել, թե ես շատ ամուր գտնվեցի… գուցե և Աստծո կամքով, չգիտեմ: Օգնություններ եղան, իհարկե: Բոստոնում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Լոս Անջելոսում համերգներ կազմակերպվեցին: Թե չէ, ես ինքս, ճիշտը եթե ասեմ, այդպիսի ճարպկություն չունեմ, ինձ տուր բեմը, ինձ տուր երաժշտությունը դրանով ես կլիցքավորեմ ինձ և բոլորին, բայց գործս առաջ տանել դժվարանում եմ՛՛:

Տաթևիկ Հովհաննիսյանը վստահեցնում է՝ բոլոր երաժիշտներն էլ դժվարությունների հանդիպում են: ՛՛Ես միշտ էլ ասում եմ` չկա երաժիշտ, որ փշերի վրայով չքայլի: Աշխատասիրություն. սա է նահանգների սիստեմը, և ես կուզենայի, որ այդ ջանասիրությունը այստեղ էլ գար: Գուցե նահանգերում աշխատասիրությունը հիվանդագինի է հասնում, բայց հենց այդ դիսցիպլինան է, որ շատերին ոտքի է կանգնեցնում՛՛:

Այստեղ նա ներկայացնելու է հայկական ժողովրդական երաժշտություն` ջազային մշակումներով, հին ամերիկյան, բրազիլական, պորտուգալական արմատներով ջազային երաշտություն:

Ստեփանակերտում երբեք ելույթ չի ունեցել. ՛՛Հուսամ այնտեղ էլ ջազ սիրողները շատ են և նախաձեռնությունն էլ իմը չէր, այլ` կազմակերպիչներինը: Բայց այդ միտքը ինձ շատ է ոգևորել՛՛:

Ասուլիսի ավարտին Տաթևիկ Հովհաննիսյանն անկեղծացավ ու պատմեց. ՛՛Սովետական ջազի առաջին լեդի, ես այս տիտուլով եմ գնացել այստեղից, բայց գնացել ու նորից  զրոյից եմ սկսել: Ում էր հետաքրքիր, որ ես առաջին լեդին եմ ջազի:

Շատ եմ շրջել Օրբելյանի հետ, գյուղերում, այնպիսի պայմաններում, որ ցրտի պատճառով բեմական հագուստս հագել եմ սովորական հագուստիս վրայից, բայց ժողովրդի ջերմությունը ինձ տաքացրել է միշտ: Մուրմանսկից մինչև Յակուտսկ նույն կերպ են անցել իմ բոլոր ելույթները: Ես չեմ գնացել նահանգներ, որ աստղ դառնամ, ես գնացել եմ, որ ավելին սովորեմ, որովհետև իմ երաժշտությունը ջազային էր: Ես ոչ միայն  սովորեցի, այլ նաև առնչվեցի մարդկանց հետ, ձայնագրվեցի… մինչև այսօր ես սովորում եմ, աճը շատ կարևոր է ինձ համար: Այլ հարց է, թե արդյոք այդ աճը կկատարվեր, եթե ես մնայի Հայաստանում:

Վրացին շալախո է նվագում, ասում է` մերն է, մենք շալախո ենք նվագում, ասում ենք` մերն է, քամանչայի համար իրար սպանում են բոլորը. Ումն է: Բոլորինս է: Սայաթ Նովան մերն է, չէ, բայց գիտեք թե որքան արևելք կա դրա մեջ:

Ես նույնչափ կարող եմ հարգել և սիրել արաբական, պարսկական, թուրքական, ճապոնական երաժշտությունը, եթե դրանցից ամեն մեկի մեջ կարողանաս տեսնել զուլալությունը՛՛: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ