05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ազատամարտիկները պահանջում են դադարեցնել դատավորի լիազորությունները. նախագահը կմիջամտի՞

Ազատամարտիկները արյուն չեն թափել, որ ոմն դատավոր վիրավորի և անվանարկի նրանց: Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ներկայացված մեղադրանքի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Լևոն Ավետիսյանը տեղից միտք արտահայտած ազատամարտիկին ասել էր.”Այդ ո՞վ է , որ թաքնվում է կանանց փեշերի տակ”:

Դատավորի նման պահվածքի դեմ այսօր Արդարադսատության խորհրդին նամակ են հղել ազատամարտիկները: Այդ մասին Henaran.am-ի թղթակցին տեղեկացրեց “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի նախագահ Գագիկ Սարուխանյանը:

“Դատավորը պատվեր է ստացել իշխանություններից Վոլոդյա Ավետիսյանին անազատության մեջ պահելու համար, դա դեռ բավական չէ, նա դիտավորյալ սադրում է, որ հրահրի ազատամարտիկներին, կամ դահլիճում գտնվող քաղաքացիներին, որպիսի առիթ ունենա ընդհատելու դատական նիստը և շարունակ հետաձգի դատավարությույը: Այսինքն դատավորը արհեստածին պատճառներ է գտնում”,-ասաց Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը նշեց, որ ազատամարտիկները վրդոված են և նրանց զայրութը արտահայտման ձև է գտել՝ այս պահին նամակի տեսքով:

“Նամակը ուղղված է Արդարադատության խորհրդին,ովքեր քննարկում են դատավորների գործողությունները, որի նախագահողն էլ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է: Այնտեղ դրված է պահանջ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին”,-մանրամասնեց Սարուխանյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ նամակի պատճեները հանձնվել են նաև ԱԺ խմբակցություններին, քննարկման առարկա դարձնելու համար, ինչպես նաև ուղարկվել է ՀՀ նախագահին:

“Բայց մեզ բանավոր պատասխանեցին, որ անգամ նախագահը իրավունք չունի միջամտելու դատարանի գործողություններին:Մենք չենք դիմել նախագահին, որ դադարեցնի դատը:  Մենք պահանջում ենք նախագահից, որպես Սահմանադրության երաշխավոր, որ վերադարձնի դատարանը օրինականության դաշտ ”,-հավելեց Գագիկ Սարուխանյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ