22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօր՝ ավագանու նիստում իր ելույթից առաջ, փողկապ նվիրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Երբ քաղաքապետը հետաքրրքվեց՝ ինչո՞ւ է իրեն փողկապ նվիրում, Ներսիսյանն ասաց.

«Դե դեմոկրատական երկիր ենք։ Նվիրում եմ, որպեսզի Դուք էլ փողկապ կապեք»։

«Եթե թույլ տաք, սա կնվիրեմ շեյխերին և շեյխուհիներին», – ի պատասխան նկատեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ավագանու ԲՀԿ-ական անդամը շտապեց հիշեցնել, որ նվերը նվեր չեն տալիս։

«Իրականում սրտանց նվիրեցի Ձեզ, իսկ Դուք հարցը տարաք ուրիշ տեղ», – ասաց նա։

 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ