Վլադիմիր Գասպարյանը երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.
Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, մեղմ ասած, երջանիկ օրեր չէր ապրում։ Գասպարյան-Աբրահամյան հարաբերությունները, ինչպես հայտնի է, երբեք իրականում բարիդրացիական չեն եղել։ Ապրիլի 13-ից հետո ոստիկանապետը մի քանի օր կածես թե ընդհատակ էր անցել :
Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Վլադիմիր Գասպարյանի համար սկսված վայրիվերումներով լի շրջանը, սակայն, գոնե այս փուլում կարծես թե ավարտվել է։
“ՀԺ”-ի իշխանական աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանը անցած երկու ամիսների ընթացքում երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: