24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արա Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Արա Վարդանյանը դեռ ազատ չի արձակվել, բայց գրավը թույլատրվել է, և շուտով ազատ կարձակվի: Այս մասին հայտնել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Դատարանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշում է կայացրել:

Մեզ հետ զրույցի պահին փաստաբաններն ուղևորվում էին դեպի մեկուսարան, որտեղից պետք է ազատ արձակվի Արա Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Արա Վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ յուրացում կատարելու համար:

Հիշեցնենք, որ Վարդանյանի փաստաբանները կարծում են, թե իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը չէր կարող առնչություն ունենալ։

Փաստաբանները տեսակետ էին հայտնել, որ նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ 1 տարի 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է։

Գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ