16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Մաքսիմ Հակոբյանը չի “հեռացել” .Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է.

Նախորդ օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնում Մաքսիմ Հակոբյանին փոխարինել է ավստրալացի տնօրենը: Տեղի ժողովուրդը ծանր է տանում Հակոբյանի “հեռացումը”: “Հի՞նչ ընք անիլու. հունց ա իլելու. կլխներիս կանգնած էր”,- “ցավ են քաշում” ղափանցիք ու սիսիանցիք:

Ինչո՞ւ հատկապես ավստրալացի տնօրեն, երբ կոմբինատի հսկիչ փաթեթը պատկանում է գերմանացիներին: “Մրցույթ է հայտարարվել, մրցույթում ավստրալացին է հաղթել, ի՞նչ կա որ”, իսկ Մաքսիմ Հակոբյանը չի “հեռացել”, դարձել է կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ: Հիմա էլ Ձեզ Ախթալայի ժողովուրդն է սպասում, ու Սյունիքի ժողովուրդը մի քիչ ոնց որ խանդում է, հա՞, հարցրինք Մաքսիմ Հակոբյանին: “Չկա նման բան. նույն ձևով աշխատելու ենք, նույն ձևով մնալու ենք Սյունիքում, ընդհակառակը, ոչ միայն պահպանելու ենք ձեռք բերածը, այլ մի քայլ էլ առաջ ենք գնալու”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ