07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետի թիկնապահների կազմն օրըստօրե ավելանում է. Ժողովուրդ

Նոյեմբերի 21-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, հայտնի է, որ սկանդալային միջադեպ եղավ. եկեղեցի մուտք գործեց ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաևն ու հարցեր ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովող ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գևորգ Մովսիսյանից` մասնավորապես, հետաքրքրվելով՝ ինչով է պայմանավորված, որ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կազմը գրեթե հիմնովին փոխվել է, և նրանց թիվն օրըստօրե ավելանում է:

Դատելով այս փոփոխություններից` արդյոք վարչապետին որևէ վտանգ է սպառնում և, ընդհանրապես, ինչ երաշխիք կա, որ առաջիկայում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նման դեպքերը չեն կրկնվի:Ելնելով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գ. Մովսիսյանի՝ «Ժողովուրդ» օրաթերթին տված պարզաբանումից` այստեղ անհանգստանալու, կասկածներ ունենալու առիթ չկա: «Հայտնում եմ, որ Պետական պահպանության ծառայությունը լիարժեք իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները` մասնավորապես, ապահովելով ՀՀ վարչապետի, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց անվտանգությունը»,- ասել է Գ.Մովսիսյանը:

Այս եւ այլ հրապարակւմներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ