13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոստիկանը իրավունք ունի ֆիզիկական ուժ կիրառելու /վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ասուլիսում անդրադառնալով  էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ Երեւանի Սարյան փողոցում հունիսի 23-ին ոստիկանների կողմից ֆիզիկական ուժ կիրառելուն՝ ասելով, որ դա կատարվել է օրենքի սահմաններում:

“Ֆիզիկական ուժի չգործածումը կարող է ոստիկանին պատասխանատվության առաջ կանգնեցնել, օրենսդրությամբ սահմանված է, որ ոստիկանը մի շարք դեպքերում, այդ թվում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, որպեսզի իր պարտականությունները կարողանա պատշաճ ապահովել”,- ասաց Կոստանյանը: Սակայն վերջինս ասաց, որ այլ հարց է, թե կիրառված ուժը որքանով է համաչափ:

Ըստ դատախազի այն մարդիկ, որոնք կդիմեն իրենց նկատմամբ կիրառված բռնության հարցով, ապա իրենք կզբաղվեն այդ գործերո: “Փաստ է, որ նյութեր նախատեսվում է ինչպես ոստիկանի կողմից, այնպես էլ այլ անձանց նկատմամբ ոստիկանի կողմից բռնություն կատարելու մասին”,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ