24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ունենք մեր գերակայություններն ու աշխատելու ենք դրանց շուրջ. Զոհրաբ Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին

Մեկ միասնական փաթեթ ունենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգ կա՝ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպման համար:

«Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է՝ հարցի բուն կարգավորմանն առանչվող հարցեր, և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որի մեջ տեղի է ունում խաղաղ կարգավորման գործընթացը: Բոլորը շատ մեծ նշանակություն ունեն իրենց ամբողջության մեջ», – ասաց նախարարը:

Վերջինս նշեց, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ՀՀ-ն հավատարիմ է մնացել հարցի խաղաղ կարգավորման սկզբունքին:

«Այս մեկ ու կես տարվա ընթացքում ի ցույց դրեցինք մեր կարողություններն ու մեր լջությունը՝ խաղաղ գործընթացի մեջ ներգրավվելու ու արդյունավետ աշխատելու ուղղությամբ: Մենք ունենք մեր գերակայություններ ու աշխատելու ենք դրանց շուրջ»:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ