24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր մի Պլանքաշ պաշտոնյա ռեստորաններից մեկում ամենաթանկ ճաշացանկն է պատվիրել ու պետության հաշվին 1,5-2 միլիոն հաշիվ փակել

Հայտնի իրադարձություններից հետո ինձ տարատեսակ չգաղտնազերծված տեղեկություններ են հասնում ու դրանցից մեկով ուզում եմ կիսվել: Ուրեմն ըստ իմ ունեցած տեղեկությունների մի Պլանքաշ պաշտոնյա, սեպտեմբեր ամսին (կոնկրետ օրը դեռ ճշտում եմ) իր գլխավորած պատվիրակության հետ գտնվելով մեկ այլ «պետության» տարածքում իրեն դրսևորել է գյոռմամիշագույնս:

 

Ըստ իմ աղբյուրի` պլանքաշ այդ պաշտոնյան ռեստորանի մենյուից այնպիսի ճաշացանկ է պատվիրել, որն անգամ օտարերկրյա հյուրերն այդ չճանաչված երկրի ռեստորանում չեն պատվիրել երբեք: Ասենք օրինակ պատվիրված ցանկի մեջ իր ուրույն տեղն է ունեցել երիցուկի մեղրը: Վերջում, ըստ իմ աղբյուրի` պլանքաշ այդ պաշտոնյան հաշիվն ուզելուց այնպիսի անակնկալի է եկել, որ ստիպված փորձել է խուսափել հաշիվը փակելուց և քանի որ նա իր էությամբ շուստրի գեղցի է զանգահարել է տվյալ երկրի իր պաշտոնակցին և բողոքել հաշվի չափազանց մեծ լինելուց: Հաշիվն ըստ իմ աղբյուրի կազմել է 1.5-2 միլիոն դրամ:

Ըստ իմ աղբյուրի` պլանքաշ այդ պաշտոնյայի պաշտոնակիցը փորձել է ռեստորանից ճշտել այդքան մեծ հաշվի պատճառները և նրան հայտնել են, որ իր հյուրերը գյոռմամիշավարի պատվիրել են ամենա ամենա ամենա թանկ ճաշացանկը: Մեր պաշտոնյան իր պաշտոնակցից մերժում ստանալով ստիպված է եղել պետական միջոցներով վճարել գերթանկարժեք ընթրիքի համար:

Հ.Գ. Սույն տեղեկատվությունը ճշտման փուլում է և վերջնական ճշտելուց հետո անուններով կներկայացնեմ գրառման հերոսներին: Ճշտվում է նաև տվյալ պաշտոնյայի Պլանքաշ լինելը, քանի որ վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են հայտնվել ովքեր պնդում են, որ տվյալ անձի հետ «ուռել» են և անգամ նկարներ ունեն:

Հ.Գ.2 Գյոռմամիշ և մորթապաշտ պաշտոնյաների «որս»-ի սեզոնը հայտարարում եմ բացված ու խոստանում եմ, որ նրանք օր ու արև չեն տեսնելու ժողովրդին նենգաբար ստելու և գառան դիմակի տակ թաքնվելու համար:

Նարեկ Սամսոնյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ