24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրելի մայրեր, տեր կանգնեք ձեր բալեքին, որովհետև կորստից հետո մենք անտեսվում ենք կառավարության կողմից. Որդեկորույս մայրերը կրկին կառավարության մոտ են

Սեւազգեստ մայրերը դարձյալ կառավարության մոտ են: Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրապարակել այն փաստաթուղթը, որով մարտի 1-ի զոհերի հարազատներին պետական բյուջեից հատկացվել է 30 մլն դրամ։ Վերջիններս դիմել էին կառավարությանը, որպեսզի կիրառվեն չափորոշիչներ. «Որ չափորոշիչով Մարտի 1-ի զոհերի համար տրամադրել են 30 միլիոն դրամ, նույն չափորոշիչը թող կիրառեն զոհվածների մայրերի մասով: Արդեն անցել է 4 ամիս: Ես առաջարկել եմ, որ պատշաճ թոշակ լինի միակ կերակրողից զրկված մայրերի համար, որպեսզի նրանք կարողանան ապահովել իրենց ապրելակերպը։ Անցել է բավականին ժամանակ: Ասում են, որ վարչապետն այստեղ չէ, բայց մենք վարչապետի համար չենք եկել»,-լրարողների հետ զրույցում նշեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ նույն այսօրվա կառավարությունը քննարկեց ու նախագիծ ընդունեց՝ 30 միլիոն տրամադրելով Մարտի 1-ի զոհերին, սակայն անտեսում են զոհվածների մայրերին. «Մեր պահանջը տեղին է: Թող զոհվածների ընտանիքների նկատմամբ կիրառեն նույն չափորոշիչները, ինչը Մարտի 1-ի դեպքում»:

Տիկին Խաչատրյանը հայտարարեց, որ մինչև վերջ գնալու են, որպեսզի իրենց հարցին լուծում տրվի. «Քոռ լինեմ, թոփալ լինեմ՝ մեր պահանջը պետք է ներկայացնեմ։ Այդ ո՞վ է ասել, որ զինվորի մորը պետք է անտեսեն, բայց մարտի 1-ի զոհի հարազատին գումար հատկացնեն։ Մենք նույնիսկ առաջարկել ենք, որ պատշաճ թոշակ տան զինվորի ընտանիքին, բայց դրա հետ էլ համաձայն չեն»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Շատ վիրավորական է, որ երկիրն ու կառավարությունն անտեսում է: Սիրելի մայրեր, քույրեր, ուշիուշով հետամուտ եղեք ձեր բալեքին, որովհետև կորստից հետո ոչ մեկը մեզ տեր չի կանգնում: Մեր տղերքին կորցնելուց հետո մենք անտեսված ենք կառավարության ու իշխանության կողմից»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ