26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լակոտապետությունից՝ անասնապետական փաշիզմ

Նոր Կյանք գյուղը մնաց առանց վարսավիրի, քանզի վարսավիր Սերոբին կոկորդիլոսասեր Գարիկին արտահերթ  չսպասարկելու համար ծեծելով վռնդել են գյուղից: Իհարկե, ինչ որ այդտեղ կատարվել է, շատ է հիշեցնում Երվանդ Օտյանի  նկարագրած եւ  հեղափոխականների ձեռամբ  կործանված Ծապլվար գյուղը, գրում է «Իրավունքը»  եւ շարունակում.

«Սակայն գործող անձը մարզպետի պաշտոն է զբաղեցնում, իսկ ծեծողները պետականորեն  աշխատավարձ են ստանում: Իսկ  դա արդեն այլ անուն ունի` ֆաշիզմ: Տվյալ դեպքում կօգտագործենք  Ֆեյսբուք  սոցիալական ցանցում տարածված  եզրույթը`  փաշիզմ:

ԼԱԿՈՏԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՆԱՍՆԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ

2018-ի հակասահմանադրական հեղաշրջումից հետո նորահայտ  հեղափոխական քայլո իշխանավորներին                                անմիջապես  կոչեցին թրաշամանուկներ, քանզի համատեղում էին «հեղափոխական»  մորուքը դեղնակտուց տարիքին վայել անփորձության եւ ինքնավստահության հետ: 

Նաեւ հենց այդ ժամանակ համացանցում ծնվեց լակոտապետություն արհամարհական եզրույթը, քանզի նոր  իշխանավորները դրսեւորում էին տհաս դեռահասի պահվածք  եւ պետական լծակներին  վերաբերվում ամենայն անլրջությամբ:

 Այն ժամանակ նույն պատանի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա հռհռում էր ամբողջ երկիրը,                           քանզի չգիտեր, թե հեկտարն ինչ է, ու  նաեւ երկար ու բարակ պարզում էր`  արդյոք կոկորդիլոսը  կենդանի է,  թե` թռչուն, եւ ի վերջո, ի լուր աշխարհի  հայտարարեց, որ  ժամանակին կոկորդիլոսները թռչում էին: 

Սակայն թրաշամանուկները իշխանական լծակների համն առնելուց հետո անցան  ծայրաստիճան  ամբարտավան վարքագծի: Ու սկսվեց իրենց հետ չհամաձայնող կամ չհնազանդվող մարդկանց ոչնչացնելու մոլուցքը:  Օրինակն աչքերի առաջ միշտ էլ կար` «ասֆալտին փռող», «պատերով տվող» եւ մշտապես հիսթերիայի  մեջ ընկնող Նիկոլը: 

Այն, ինչ տեսնում էին իրենց «վոժդի» մոտ, սկսեցին վերարտադրել տեղերում` ավելի գռեհիկ տարբերակով: Եվ արդյունքում ստացանք  Գարիկ Սարգսյանի արած այլանդակությունը իր իսկ գյուղի վարսավիրի հանդեպ: Իսկ ավելի վաղ նա սեփական  որոշումով պաշտոնանկ էր արել  ժողովրդի ընտրած գյուղապետին եւ նրա փոխարեն ոստիկանների  օգնությամբ գյուղապետարան բերել մի քանի անգամ պակաս քվե հավաքած, պարտված թեկնածուին: 

Ոչ պակաս այլանդակ էր եւ Սարգսյան ազգանունը կրող մեկ այլ, արդեն նախկին մարզպետը`Տրդատ  անունով, ում  մեղքով  բանակային փոխգնդապետ Արա  Մխիթարյանը կոմայի մեջ է:  Մխիթարյանի եղբայրը` Կարենը, վրդովված  նշում էր, որ Քննչական  կոմիտեն անտեսել է  չորս սպաների ցուցմունքները, համաձայն որոնց` մարզպետը դեպքի վայրում եղել էր… 

Դե, գեներալ Մանվելի ասած` մեխն էլ է իրենց ձեռքը, մուրճն էլ, հետեւաբար պետք չէ զարմանալ, որ Տրդատ Սարգսյանը ընդամենը  հրաժարականով պրծավ: Կարող էին դա էլ չանել, չէ՞ որ բանակն ու զինվորականը  այս սորոսանիկոլական  խունտայի համար  ամենաատելի կոնտինգենտն է: 

Այդպիսի դրսեւորումները ամենուրեք են: Մեծ եւ փոքր մասշտաբներով: Ու հասան նաեւ դատարան: 

Եվ եթե սկզբում,  արդարադատության հերն անիծելով  եւ դատավորներին «վնգստացնելով»  դատավարության  արտաքնապես կիրթ տեսքը  պահպանում էին, Ռոբերտ Քոչարյանի վերջին դատական  նիստին  արդեն  բանը հասավ իսկական խուլիգանության:

 Եթե դատական նիստի ժամանակ դատախազն արդեն փողոցային ժարգոնով փաստաբանի վրա գոռում է  «ձենդ  կտրի, արա», եւ եթե  «կալբաս գողցող Նելլի» մականունով հայտնի նիկոլազոմբի վատահամբավ ակտիվիստուհին  անպատիժ ապտակում է ոստիկանին եւ  դատախազին երաշխավորում, թե` դու պրոբլեմ չունես,  ապա մնում է փաստել,  որ փաշիստական-անասնապետական  բարքերն  արդեն ամենուրեք են: 

Դրանք, անկասկած, առավել վատթար են, քան ֆաշիզմն ու նացիզմը, քանզի վերջիններս իրենց ողջ մարդատյաց  բնույթով հանդերձ, այնուամենայնիվ, ամբողջական գաղափարախոսություններ են: Իսկ Նիկոլը, ինչպես հայտնի է,  մշտապես պնդում է, որ մերժում է գաղափարախոսությունները, «իզմերը», ինչը Ռոբերտ Քոչարյանի դիպուկ  դիտարկմամբ, նշանակում է մեկ այլ «իզմ»`  պոպուլիզմ: 

Իսկ այս պահին ամբողջովին վարկաբեկված եւ քաղաքացիների զզվանքը հարուցող պոպուլիզմը առաջ է տարվում այն  մեթոդներով, որոնք ընդօրինակվել են ֆաշիստներից, նացիստներից, բոլշեւիկներից, մասամբ էլ`ամենահասարակ բանդիտներից»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ