23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չէ, էսպես չեղավ։ Սպասեք։ Էս ի՞նչ եք անում. Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իչր էջում գրում է. «Չէ, էսպես չեղավ։ Սպասեք։ Էս ի՞նչ եք անում։

Ցանկացած բրենդ, այդ թվում և հայկական բրենդները, կերտվում են տարիների համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ժամանակի ընթացքում դրանք դառնում են «Հայաստան» բրենդի անքակտելի մասը, հետևաբար նաև ազգային հպարտության անտարանջատելի բաղադրիչը։ Էդ որ ցանկացած առիթով էդպես հերոսաբար զորախմբերով «կատոկում» եք ու հողին հավասարեցնում այս կամ այն բրենդը, հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում։ Սա ի՞նչ ծայրահեղականություն է։

Պահանջե՛ք պահպանել սպառողի շահերը, բայց մի՛ հարվածեք իմիջին։ Եթե եղել է ձեր պատկերացմամբ սխալմունք, ասե՛ք, պահանջե՛ք, բայց նաև երբ տեղի է ունենում սխալի շտկում, շնորհակալություն հայտնեք։ Համացանցային ասպատակությունը վայրենություն է։

Եկեք սիրենք մերը, այն, որ սիրով է արված, այն, որ տարիների գիշեր ու զօր աշխատանքի արդյունք է։ Եկեք փայփայենք այն ամենը, ինչը մեր երկրի զարգացմանն է տանում։ Ուրիշ ճանապարհ չկա»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ