Հուլիսի մեկին, հավանաբար, պայմանագիրը չի ստորագրվի
”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ հուլիսի մեկին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը չի ստորագրվի: ”Ընթանում է Հայաստանի անդամակցության պրոցեսը ԵՏՄ-ին, Հայաստանը գնում է ճանապարահային քարտեզի ուղղությամբ, փաստաթղթերը պատրաստվում են, մի քանի տեխնիակական խնդիր կան, նաև խնդիրներ կան ԵՏՄ անդամ երկրների միջև, որոնք կարող են լուծվել, բայց որ մեկ շաբաթվա ընթացքում կլուծվեն, կասկածում եմ”,-այսօր ասուլիսում ասաց քաղաքագետը:
Ըստ նրա` Հայաստանի անդամկցության ձգձգումը Ղարաբաղի հետ կապ չունի, Ղարաբաղյան խնդրի վրա էլ ոչ մի կերպ չի ազդի:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի այցելությանն, ապա Իսկանդարյանը նշեց, որ դա սովորական այց էր, և ժամանակ առ ժամանակ լինում են նման այցեր: