Որո՞նք են ամենապահանջված աշխատատեղերը
Հայաստանում գործազրկությունը, ցավոք սրտի, մնում է ամենաակտուալ թեմաներից մեկը և գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա:
Այս թեմայի շուրջ, այսօր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց “Global Human Resources” ընկերության տնօրեն, ռեկրուտինգի մասնագետ Նաթելլա Շահնազարյանը: Վերջինս Հայաստանում գործազրկությունը ինչ որ չափով նվազեցնելու նպատակով ստեղծել է աշխատանքի տեղավորման ընկերություն, որը ոչ մի գումար չի վերցնում աշխատանք փնտրողից. “Մենք աշխատում ենք միայն գործատուների հետ, այսինքն միջնորդավճարը գանձվում է միայն գործատուից’’,-ասաց նա:
Նաթելլա Շահնազարյանը նշեց նաև, որ ‘’Global Human Resources’’ ընկերությունը արդեն մի քանի ԲՈւՀ-երի հետ համագործակցում է, քանի որ շրջանավարտները բախվում են գործազրկության խնդրին ավարտելուց հետո: Առաջիկայում ընկերության ցանկանում ավելի ընդլայնել ԲՈւՀ-երի շրջանակը
Ըստ ընկերության տվյալների գործատուների կողմից ներկայումս ամենապահանջվածը IT ոլորտի մասնագետներն են: