24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էհ Էդմոն, Էդմոն. Փաշինյանը սխալվել է իր խոսնակի ընտրության հարցում

Վարչապետը շատ ճիշտ հայտարարություն է արել՝ ով ընտրությունները կեղծում է, այդ կեղծիքով ուզում է իշխանությունը պահել, չարիք է: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ փորձելով կրծքով պաշտպանել վարչապետ Փաշինյանին: Գուցե Փաշինյանը սխալվե՞լ է իր մամուլի խոսնակի ընտրության հարցում: Կարծես Մարուքյանի մոտ ավելի լավ է ստացվում, քան տերպետրոսյանական թիմից կառավարություն ներմուծված Վլադիմիր Կարապետյանի մոտ:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 96 թվից հետո Հայաստանի բոլոր ղեկավարները չարիք են եղել՝ ներառելով նաեւ իր երբեմնի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Մոռացե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց 96 թվի համար: Ով ուզում է լինի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն է այն ժամանակ նախագահ, կեղծիքներ են իրականացվել իշխանությունը պահելու համար, ուրեմն նրան էլ է վերաբերում, ի՞նչ կա զարմանալու»:

Ինչ վերաբերում է դիտարկումներին, եթե ինչու է այդ դեպքում Փաշինյանը համագործակցել Տեր-Պետրոսյանի հետ, Մարուքյանը ենթադրեց՝ փորձել է չարիքը կիրառել մեկ այլ չարիքի դեմ, հետո փոխվի, հետո փոփոխություններ լինեն.
 
«Ես հիշում եմ, որ այն ժամանակ բազմաթիվ մարդիկ որևէ կերպ Լևոն Տեր-Պետրոսյանին որպես լիդեր չհամարելով, նրա օգտին քվեարկում էին, որ երկրում փոփոխություններ լինեն: Հետևաբար զարմանալու բան չկա: Ով ընտրությունները կեղծել է, չարիք է, ով ուզում է լինի»:
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ