24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարավ-արևմուտքից սպասվում են արևադարձային տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Առաջիկա օրերին հարավ արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ին՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:

Նոյեմբերի 27-ից սկսած հանրապետության հովտային և նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը դառնում է դրական, 0-ից բարձր։ Օրինակ եթե Առաջիկա գիշերը Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -5․․․-8 աստիճան ցուրտ, ապա արդեն նոյեմբերի 28-ի գիշերը ջերմաստիճանը կտատանվի +2․․․+4 աստիճան տաքության սահմաններում։ Տեղումներ կանխատեսվում է միայն նոյեմբերի 28-ին, հատկապես լուսադեմին։ Մնացած օրերեին հանրապետությունում գերակշռելու է փոփոխական ամպամածությամբ առանց տեղումների եղանակ։»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ