24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը հասավ ԱԺ․ Հրապարակ

«ՀՅԴ-ն օրերս գրավոր դիմում է ուղարկել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով։ Խմբակցությունները, մեր տեղեկություններով, ուսումնասիրել են առաջարկը և, ըստ ամենայնի, գրավոր կպատասխանեն ՀՅԴ-ականներին։

Չնայած յուրաքանչյուր խմբակցություն ունի նախարարին անվստահություն հայտնելու օրենսդրական հնարավորություն, սակայն այս նստաշրջանում և´ ԲՀԿ-ն, և´ ԼՀԿ-ն կանգնած են հարցի լուծման տեխնիկական անհնարինության առջև։ Բանն այն է, որ այդ գործընթացը ժամանակատար է, օրենքով երկշաբաթյա ժամկետ է նախատեսված, որպեսզի նախ հարցապնդում ուղարկվի կառավարություն, որից հետո խորհրդարան ներկայացվի անվստահության նախագիծ, իսկ այս նստաշրջանի վերջին քառօրյան նշանակված է դեկտեմբերի 3-ին։ ԼՀԿ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրենք ընդհանրապես զրկված են այդ հնարավորությունից, քանի որ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս, որ նստաշրջանի ընթացքում մեկ անվստահության նախագիծ ներկայացնի խմբակցությունը, իսկ ԼՀԿ-ն Ջանջուղազյանի վերաբերյալ արդեն ներկայացրել է։ Հետևաբար, խմբակցությունները, ըստ ամենայնի, պատասխանելու են, որ հաջորդ նստաշրջանի ժամանակ կքննարկեն Հարությունյանի հարցը»,-գրում է թերթը։ 

Այս և այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ