Ո՞վ դիպլոմ չունի, կորցրել են. բուհը չավարտած, չծառայած, բայց երկրի ղեկավար
Ի վերջո Նիկոլ Փաշինյանը ատացա՞վ ԵՊՀ-դիպլոմ Դեռ 2018-ի ապրիլին,երբ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո իրականացավ «Թավշյա հեղափոխությունը»լուրեր էին պտտվում,որ Նիկոլ Փաշինյանին պատրասվում են 20-տարի անց տրամադրեն ԵՊՀ-դիպլոմ։ Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը մինչ 2018 թվականը,չուներ բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ, ակադեմիական անբավարարության պատճառով։ Վերջինս դասերին չէր հաճախել, պնդելով, որ ինքն աշխատում է, այնուհետև թեժ վեճի մեջ մտել ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանի հետ։
Iravunk.com-ը փորձեց կապ հաստատել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Եմին-Տերյանի հետ, հասկանալու համար ի վերջո վարչապետ Փաշինյանը ատացա՞վ ԵՊՀ դիպլոմ։ Գևորգ Էմին-Տերյանն իր խոսքում նշեց,որ դա համալսարանի որոշելիքը չէր և որքանով ինքն է հիշում ՝ Փաշինյանը չի ստացել դիպլոմ, քանի որ կանոնակարգի համաձայն ՝ մի քանի տարի հնարավորությունը բաց թողնելուց հետո, թույլտվություն պետք է տա ՝ԿԳՄՍ-ի նախարարությունը։
Իշխանափոխությունից հետո այդ խոսակցությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց իր ստուգման գրքույկը եւ նշեց, որ պետական քննություններից մի քանի օր առաջ նրան արդեն հեռացրել էին համալսարանից:
ՀԳ Եվ այսպես՝ բուհը չավարտած, չծառայած, սակայն երկրի ղեկավար դառնալը հուսով ենք մոդայիկ չի դառնա:
Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ