24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

50.000 $ արժողությամբ մեքենա, խաղամոլություն ընդհատակյա կազինոյում և պրոպագանդա. Պետրոս Ղազարյան. Antifake.am

Antifake.am-ը գրել է. Շուտով կլրանա մեկ տարին, ինչ հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն: Մինչ այդ Ղազարյանը հանդիսանում էր «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակը և վարողը: Պետրոս Ղազարյանի ղեկավարման ընթացքը մշտապես նշանավորվում է Հանրային հեռուստաընկերության կողմից քաղաքական և հասարակական դաշտի և գործիչների ոչ պատշաճ լուսաբանմամբ, կողմնակալ վերաբերմունքի դրսևորմամբ, ոչ չեզոք նյութերի, հաղորդումների պատրաստմամբ և ներկայիս իշխանությունների պրոպագանդայով: Գլխավոր դերը դարձյալ Ղազարյանինն է:

Պարզվում է, որ բացի կողմնակալ լրատվություն մատուցելու մոլուցքից` Ղազարյանը նաև շատ է սիրում խաղատներ այցելել: Դեռևս 2019 թվականի ապրիլին մամուլում լուրեր տարածվեցին, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ վարչություն) գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Նար-Դոսի փողոցում ապօրինի գործող խաղատուն են հայտնաբերել:

Մեր ունեցած տեղեկություններով ոստիկանների գործողության ընթացքում խաղատանն է եղել նաև Պետրոս Ղազարյանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Պետրոս Ղազարյանի անունը հետագայում հանվել է ոստիկանների գործողության ընթացքում խաղատանը եղած անձանց ցուցակից: Սա ամենը չէ: Պետրոս Ղազարյանին հաճախ աշխատանքային ժամերին կարելի է տեսնել Կասկադի հարևանությամբ գործող սրճարաններում նարգիլե ծխելիս:

Հատկանշական է, որ Ղազարյանի տրամադրության տակ է գտնվում Audi Q5 մակնիշի լրիվ նոր վիճակում գտնվող ավտոմեքենան, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հայտնի օլիգարխներից մեկի կողմից է գնվել և նվիրվել Պետրոս Ղազարյանին: Մեքենայի արժեքը, ըստ մեր տեղեկությունների, 50.000 ԱՄՆ դոլար է: Ըստ այդմ էլ շատ հարցեր են առաջանում. ինչու է աշխատանքային ժամերին Պետրոս Ղազարյանը նարգիլե ծխում Կասկադի սրճարաններում, ինչ պայմանների և երաշխիքների դիմաց են նրան նվիրել կամ ինչ միջոցներով է գնել հիշյալ ավտոմեքենան, ինչու՞ են իրավապահ մարմինները կոծկել Պետրոս Ղազարյանի` ապօրինի գործող խաղատանը լինելու փաստը, արդյո՞ք այդ մեքենան եղել է նրա տրամադրության տակ, երբ նա գտնվել է խաղատանը, և ի՞նչ պայմանով է նրա անունը հանվել խաղատանը գտնվող անձանց ցուցակից:

Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանը իր ընտանիքում միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ: Ղազարյանի կինը` Ժաննա Անդրեասյանը, այս տարեսկզբին վարչապետի կողմից նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար: Համաձայն համապատասխան օրենսդրական կարգավորման` փոխնախարարը և նրա ընտանիքի անդամները տարեվերջին ներկայացնում են ունեցվածքի հայտարարագրեր: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ ունեցվածք ունի և ինչ է հասցրել կուտակել Պետրոս Ղազարյանը մեկ տարի պաշտոնավարելուց հետո:

 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ