24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Միջազգային հանրությունը ոչ միայն «Սերժ Սարգսյանին չի մերժել», այլև հակառակը՝ հրավիրեց և շատ ուշադիր լսեց Նախագահի մեսիջները». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի Զագրեբում ունեցած ելույթը շատ լուրջ մեսիջ էր ոչ միայն՝ հայկական շրջանակներին, այլև՝ ողջ միջազգային հանրությանը․ սա վկայում է այն մասին, որ, թեև մեկուկես տարի առաջ հայ հասարակությունը «Մերժեց Սերժ Սարգսյանին», այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ ոչ միայն՝ ՀՀ քաղաքական դաշտի, այլև՝ միջազգային հարթակների կողմից ընդունելի կերպար։ Այսինքն՝ սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ոչ միայն «Սերժ Սարգսյանին չի մերժել», այլև հակառակը՝ հրավիրեց և շատ ուշադիր լսեց Նախագահի մեսիջները:

Իսկ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այս շրջանում գտնվում է ՀՀ գործող իշխանությունների թիրախում, և նրա կողմից ցանկացած հանդիպում և այց ընդունվում է բավականին ցավոտ, ակնհայտ է, որ այս այցից հետո կլինեն հերթական գրոհներն ու քննադատությունները նախկինների՝ ՀՀԿ-ի նկատմամբ: Ի դեպ, ի տարբերություն ՀՀ մյուս նախագահների, ովքեր իշխանությունից հեռանալուց հետո, ցավոք, դադարել են զբաղվել քաղաքականությամբ, Սերժ Սարգսյանն իր հրաժարականի հաջորդ իսկ օրվանից լայն թափով շարունակել է ակտիվ քաղաքականությամբ ու կուսակցաշինությամբ զբաղվել։

Հ.Գ.«Անցած տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»: ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ