՛՛Իրենց լկտի պահվածքը բումերանգի նման գալու է և խփի իրենց՛՛
_1403349123.jpg)
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր քառյակի հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՅԴ-ը քննարկել է և գտնում է, որ իրավունք ունեն դիմել ՍԴ՝ Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքն անվավեր ճանաչելու և օրենքի ընթացակարգերը խախտելու հիմքերով։ ՛՛Առաջարկը կներակայացնենք քառյակին և կքննարկենք այդ հարցը՛՛,-ասաց նա։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ հնարավոր չէ առանց հանրային լայն քննարկման անցակացնել նման կարևոր նախագիծ, բայց փորձեցին անցկացնել՝ լավ իմանալով, որ 80%ը դեմ է։ ՀԱԿ պատգամավորը ի գիտություն իշխանության՝ նշեց, թե հնձելու են այն, ինչ ցանել են։ ՛՛Իրենց լկտի պահվածքը բումերանգի նման գալու է և խփի իրենց, սա նշանակում է, որ մեր դիրքորոշումները շատ ավելի կոշտ են լինելու աշնանը, քան թե եթե գային համագործակցության։ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, թե ստեղծված իրավիճակը խորհրդարանական ճգնաժամ է։
Նա տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը միանում է իրենց հայտարարությանը, և առաջիկայում նրանք այդ մասին կհայտարարեն։