08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Քառյակը շարունակելու է

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցություններն այսօր ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի քվեարկությունից հետո հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: Նրանք ներկայացրին հայտարարության հետևյալ տեքստը.

՛՛Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախտեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը՝ սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը, առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննակումների՝ խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը խորհրդարանի պարտադրեց վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:

Արտահերթ նստաշրջանի այս փաթեթում ընդգրկված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության և քաղաքական ուժերի կողմից մերժված ՛՛Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին՛՛ օրինագիծը, որը փորձ արվեց անցկացնել Իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև Ազգային ժողով կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը թե քաղաքական, թե իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մամինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը: Ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակների վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են, մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ խտարականորեն շարունակելու ենք պայքարել սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ