«էդ ասողների կյանքը մենակ վատանալու ա սրանից հետո». Նիկոլ Փաշինյանը սպառնաց
Ազգային ժողովում՝ 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչու են մարդիկ այսքան շատ բողոքում:
«Լա՛վ, մարդու կյանքի փոփոխությունն էլ ո՞նց ա լինում: Օրումեջ ասում են՝ իսկ ե՞րբ է փոխվելու մարդու կյանքը. էդ մարդ ասելով ո՞ւմ նկատի ունեն ոմանք, էդ ասողների կյանքը սրանից հետո մենակ վատանալու ա, ուրիշ բանի հույս թող չունենան»,- ասաց նա, այնուհետև հավելեց,- «2020 թվականի հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում բարձրանալու է 230 հազար մարդու աշխատավարձ, բա փոփոխություն չէ՞, իսկ եթե հաշվենք, թե 2018 թվականից քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ ա բարձրացել, ստացվում ա ահռելի մի թիվ»: