Մահաբեր պատվեր. որդին դեռ սպասում է…./վիդեո/
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/img_0195_1403289309.jpg)
Գալուստ Մելքոնյանը դեռ պիտի ապրեր, երիտասարդ տղան չհասցրեց մեծացնել իր բալիկին, որի ծննդյան օրը հարազատները տոնեցին օրեր առաջ՝ առանց հոր:
Գալուստի կյանքը լուսավոր էր, իսկ վախճանը անհեթեթ… ու որդեկորույս, մայրը ամեն վարկյան սգալով՝ ուզում է հասնել ճշմարտության:
2011 թվականի նոյեմբերի 18-ը ճակատագրական ու դաժան էր: Մոր փոխանցմամբ գիշերը ժամը 2 անց 30-ի սահմաններում որդին, որը ընդամենը 26 տարեկան էր և աշխատում էր “Վալենտին” տաքսի ծառայությունում ՝ ստանում է մահաբեր պատվերը.”Նրան մի քանի անգամ ուղարկում են “Անուշ” կոպերատիվ, որը փայտի արտադրամաս է ՝ պատվեր կատարելու: Տղաս հրաժարվում է տեղափոխել կարնեզները, ասելով որ իր վարած մեքենայով դա հարմար չէ: Արտադրամասի աշխատակից Վլադիմիր Ռաֆայելյանը զանգում է եղբորը՝ Միքայել Ռաֆայելյանին, որը որդուս հետ միասին աշխատում էր նույն տաքսի արտադրամասում:Վլադիմիրը ասում է, որ որ տղաս հրաժարվում է պատվերը կատարել:Միքայելը զանգում է Սոնային՝ դիսպետչերին, թե ի՞նչու ես իրեն ուղարկել, որ եկել ու արտադրանք չի տեղափոխում ու հազար տեսակ հայհոյանքներ է տեղում որդուս հասցեյին: Սոնան մոտ լինելով որդուս հետ բոլորը պատմում է Գալուստին: Տղաս էլ այդ ամենը լսելով չի հանդուրժում: Ճանապարհին պատահաբար հանդիպելով Միքայելին վիճաբանություն է սկսում նրա հետ”,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Գալուստի մայրը և հավելեց, որ վիճաբանության ընթացքում ջարդվում է Գալուստի մեքենայի կողային հայելին:
Մեր զրուցակցի հավաստմամբ Միքայելը խումբ է հավաքում, որ վրեժ լուծի:
“Խմբում ընդգրկված են եղել՝ Վլադիմիր Ռաֆայելյանը, Հակոբ Բունիաթյանը, Արայիկ Ստեփանյանը և Միքայելը…”,-նշեց Անահիտ Մելքոնյանը:
Հավաքվածները զանգահարում են Գալուստին…
Գալուստի որդին, որը դեպքի ժամանակ 2 տարեկան էր դեռ սպասում է հորը….
Շարունակելի…
Նկարում՝ Վլադիմիր Ռաֆայելյանը: