Հրաչյա Հարությունյանի հարազատները տեղյակ չեն
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/hrachya_harut_1403267098.jpg)
Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կալանավորման ժամկետը չի փոխվել եւ ազատ չի արձակվել: Այս մասին Henaran.am-ի հետ զորւյցում ասաց նրա դուստրը Լիլիթ Հարությունյանը: “Տեղեկություն չունեք, փաստաբանի հետ խոսեցինք՝ հերքեց որ նման բան կա: Դատական նիստ չի կայացել”,-ասաց Լ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանւ մեղադրվում է “ԿԱՄԱԶ” մակնիշի ավտոմեքենայով ուղեւորներին փոխադրող ավտոբուսին բախվելու պատճառով 18 մարդու մահվան մեջ: Փորձաքննությունը պարզել էր, որ Հարությունյանի բեռնատարը երկար ժամանակ չէր ենթարկվել տեխզննման: Բացի այդ՝ մեղադրյալը խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները: