08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դուք վարժապետ չեք, մենք էլ՝ աշակերտ. Շարմազանովն՝ ընդդիմությանը /վիդեո/

՛՛Իմ խորին համոզմամբ՝ սա բարեփոխված օրենսդրական նախաձեռնություն է և, փաստացի, մասնավոր սեկտորում այս օրենսդրական նախաձեռնությունը պարտադիրը երեք տարով հետաձգում է՛՛,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Նպատակային սոցիալական վճարի օրենքի նոր փաթեթին: Նա նշեց, որ հուլիսի հուլիսի մեկից իրենք բարձրացրել են պետական աշխատողների աշխատավարձերը: ՛՛Մենք ասելով քաղաքական մեծամասնությունն ու Կառավարությունը, որովետև այստեղ անհեթեթ բառեր են հնչում, ուզում են տարանջատել քաղաքական մեծամասնությունը Կառավարությունից, այդ քաղաքական մեծամասնությունն է Կառավարություն ձևավորել, մենք մեկ թիմ ենք, որի ղեկավարը հանրապետության նախագահն է՛՛,-հիշեցրեց Շարմազանովը:

Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչած մեղադրանքներին՝ նա նկատեց. ՛՛Ինձ թվում է, որ մենք գտնվում ենք ոչ թե հայոց խորհրդարանում, այլ տարրական դպրոցում, որտեղ մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ, իսկ քաղաքական մեծամասնությունն աշակերտներն են: Մենք ձեզ  շատ հարգում ենք՝ և տարիքը, և փորձը, և ծառայությունները հայրենիքի հանդեպ, բայց խնդրում եմ՝ դասեր մի տվեք մեզ: Քաղաքական բազամակարծությունը պառլամենտարիզմի բաղկացուցիչ մասն է, մենք որևէ մեկին չենք վիարովում ու դասեր չենք տալիս, երբ իրենց կարծիքը մեր կարծիքին չի համընկնում: Բայց գալ ու այս ամբիոնից դասեր տալ, խելք ցույց տալ, ասել, որ կարդացած չենք, այդ ո՞ւմ եք ստուգել, ի՞նչ եք արել, որ կարդացած չենք, ո՞վ որոշեց կարդացած ենք, թե չէ, չի կարելի՛՛:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե քաղաքական մեծամասնության մեջ պետք է պեղել ու գտնել հինգ հոգի, ովքեր իրենց մակարդակով Արծվիկ Մինասյանի հետ կարող են համեմատվել, ապա Շարմազանովը շեշտեց. ՛՛Ի՞նչ է նշանակում՝ քաղաքական մեծամասնության մեջ պեղեք, հինգ հոգի Արծվիկ Մինասյանի պես չենք կարող գտնել: Ես Արծվիկ Մինասյանին շատ հարգում եմ, շատ ինտելեկտուալ, խելացի, հայրենասեր պատգամավոր է, բայց արդյոք քաղաքական ամբիոնի և հայոց խորհրդարանին հարիր է խոսել այդ տոնով՛՛: ԱԺ փոխնախագահը նշեց՝ քաղաքական մեծամասնությունից որևէ մեկը թույլ չի տվել փոքրամասնության մասին նման հայտարարություններ անել: ՛՛Մի նյարդայանցեք, միգուցե երեկվա ձեր քաղաքական ծրագրերը ձախողվեցին, երբ 11:20 քվորում ապահովվեց, դա ձեզ նյարդայնացրեց, խառնեց ձեր խաղաքարտերը, հիմա եկել եք, այդ ամբիոնից գոնե բուն օրենսդրական նախաձեռնությունից խոսեք, քիչ է՝ մեզ մեղադրում եք, մի հատ էլ վիրավորում եք: Մի վիրավորեք, խնդրում եմ ձեզ՛՛,-ասաց նա, ապա որպես ԱԺ փոխնախագահ՝ հորդորեց.

՛՛Լինել կոռեկտ, կոռեկտության սահմանները չանցնել եւ դասեր չտալ, դուք վարժապետ չեք, մենք էլ՝ աշակերտ՛՛:

Շարմազանովը կոչ արեց նաև չմեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումները:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ