26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քայլոները վախենո՞ւմ են «գոմիկի բազարի» տակ մնալ

Այն, որ Արարատ Միրզոյանի նյարդերը, պատկերավոր ասած, տեղի են տալիս, բավականին պարզ երեւաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հետ նրա ընդհարումից: Մինչդեռ պատգամավորը առաջարկում էր «Ընտանեկան օրենսգրքի» երկու լրացում, որոնցից  մեկով արգելվում է նույնասեռական ամուսնությունը, իսկ մյուսով` նույնասեռականների կողմից երեխա որդեգրելը:

Ինչի՞ց վախեցավ Արարատ Միրզոյանը,-հարցնում է »Իրավունքը» եւ մասնավորեցնում.

«Գեւորգ Պետրոսյանը, մասնավորապես, մատնանշեց նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու անընդունելիությունը. «Ես եւ  մեր խմբակցությունը դեմ է, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի: Բայց ի՞նչ է նշանակում երկու համասեռամոլ երեխա  որդեգրեն, էդ երեխան ի՞նչ է մեծանալու: Որ էսպես խոսում եմ, ասում եք` մուննաթով ես խոսում, բա ո՞նց խոսամ, ծափ տա՞մ էս  թեմայով, ո՞վ ինձ կհասկանա: Թող նախագիծը վերցնի, մեկ ուրիշը ներկայացնի, բայց եկեք պաշտպանենք մեր արժեհամակարգը: Լավ,  ամուսնությանը կողմ եղաք, գոնե սրան դեմ եղեք: Չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց հիմա ով դեմ է քվեարկելու, էդ մարդը կուզենա՞ր իր ընտանիքում նման երեւույթ տեսնել»:

Եվ այդտեղ Արարատ Միրզոյանն ամեն ինչ իր վրա վերցրեց. «Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է` դուք կուզանաք ձեր  ընտանիքում… էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»: Եվ նյարդայնացած կարգադրեց գտնել ԱԺ  կանոնակարգի այն հոդվածը, որով կարգավորվում է պատգամավորի ձայնից զրկելու կամ դահլիճից հեռացնելու հարցը: Հոգեբան պետք  չէ լինել հասկանալու համար, որ ԱԺ նախագահը դա, ընկալեց որպես, պատկերավոր ասած`«գոմիկի բազար» բացելու ընթացք: 

Ու, խոշոր հաշվով, այդպիսի մտավախություն ե՛ւ նա, ե՛ւ գործնականում բոլոր «քայլոները»  պետք է որ ունենան,  քանզի մի կողմից`  Նիկոլը պարզ եւ հրապարակավ հասկացրել է, որ  տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան պետք է  ընդունվի, մյուս  կողմից էլ`  հրապարակավ զորակցել է ազգապիղծ բոլոր առաջարկություններին, որ հնչեցրել են նախարարներ Արայիկ Հարությունյանն ու  Զարուհի Բաթոյանը: Իսկ այն, որ նեղ շրջանակում նույն Նիկոլն ասել է, որ    կրթությունը պղծելու դեմ  անգամ 10 հազար  ցուցարարներ  իր համար մեկ ցենտի արժեք չունեն, նշանակում է, որ նա  ոտուգլխով տեր է կանգնում  այդ ամեն ինչին եւ պատրաստ է  առճակատել ժողովրդի հետ: 

Հիմա ումի՞ց ավելի շատ վախենան քայլոները` Նիկոլի՞ց, որ նրանց գլխին ցանկացած փորձանք  կարող է բերել ամենաանկանխատեսելի  ձեւով, թե՞ ժողովրդից, որի մեջ չեն կարողանալու ապրել տարատեսակ պղծությունները սեփական քվեով վավերացնելուց հետո: 

Այդ վախերի դրսեւորումներից մեկը, օրինակ, նա էր, որ Նիկոլի մտերմագույն Հակոբ Սիմիդյանը շատ բարձր տոնով զրուցեց ձեռնպահ  քվեարկած քայլո պատգամավորի հետ: Որոշ քայլոներ պարզապես խուսափեցին քվեարկելուց, մեջները  գտնվեցին ձեռնպահ  քվեարկողներ  եւ անգամ   մեկ հոգի կողմ քվեարկեց, իսկ ընդհանուր առմամբ կարելի է պատկերացնել իշխող  խմբակցության  հոգեվիճակը: Պարզ է, որ հենց մոտենա Նիկոլի անկման պահը, բացառությամբ   մի քանիսի, բոլորը կառաջնորդվեն  «հրիր ընկնողին»  սկզբունքով ու դա կանեն բավականին խանդավառ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ