Գործադուլ. ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների հայտարարությունը
ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետները խորհրդակցություն են անցկացրել և հայտարարություն ընդունել՝ այսօր հայտարարելով մեկօրյա գործադուլ՝ ի աջակցություն դասադուլ անող ուսանողների և նրանց ակցիայի:
Հայտարարության կետերից առաջինով երկու ֆակուլտետների դասախոսների գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը:
Երկրորդ կետով դասախոսները համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարում՝ որպես միաբանության քայլ:
Երրորդ կետով դասախոսները նախատեսում ու ակնկալում են հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ, իրավասու կողմերի մասնակցությամբ՝ առանց քաղաքական շահարկումների:
Չորրորդ կետով դասախոսները հորդորում են ուսանողներին դադարեցնել դասադուլը։
Հայտարարությունն ընդունվել է ընդհանուր ժողովում, ստորագրված է Հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ընդհանուր ժողովում:
Դասախոսները լիահույս են, որ Արայիկ Հարությունյանը պատրաստ է քննարկման և այն կկայանա: Դասախոսական կազմը նաև կողմ է, որ քննարկումը լինի բաց։