25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը ոչնչացնելու է . Ժողովուրդ

Մինչ Արթուր Հարությունյանը (Պալաչ) շարունակում է ընտանիքի անդամների հետ միասին զբոսնել արտերկրում, Հայաստանում նրան պատկանող “Քինգ դելյուքս” ընկերության կողմից շահագործվող 259` Աբովյան-Երեւան եւ 275` Չարենցավան-Երեւան երթուղիների վարորդները միայնակ կռիվ են տալիս Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների վարորդների հետ: 259 համարի երթուղու վարորդներից մեկը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է. “Ամեն ինչ շատ վատ է: Ոնց որ շանը ոսկոր ցույց տան ու արագ հետ տանեն: Հասարակ մի բան. եթե ես կանգառներից մեկում չեմ կանգնում, ինքն էլ չի կանգնում, որ հետեւիցս գա: Պարզ երեւում է, որ ուզում են խանգարեն, որ չաշխատենք: Այնպես էլ արագ են քշում”: Իսկ 275 համարի` Չարենցավան-Երեւան սպասարկող երթուղու վարորդ Մեյվանդը թերթին վստահեցրել է, որ այլեւս չի գնալու աշխատանքի: “Ժողովուրդ”-ի իրազեկ աղբյուրները տեղեկացրին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկվանից ավելացրել է բարեգործական “Պազիկ”-ների թիվը Երեւան-Չարենցավան երթուղում: “Ես Պալաչին պիտի ոչնչացնեմ”,-իր մտերիմ շրջապատում հայտարարել է Գ. Ծառուկյանը:

Իսկ Արթուր Հարությունյանը շարունակում է իր մտերիմներին “տարհանել” երկրից: Թերթի աղբյուրների վկայությամբ` Պալաչի մտերիմ մի քանի ընկերներ եւս վերջին օրերին իրենց ընտանիքի անդամների հետ լքել են Հայաստանը: Ըստ ամենայնի` Հարությունյանը մտադիր է հեռակա պայքար մղել Ծառուկյանի դեմ:

“Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ առաջիկա երկուշաբթի օրը “Քինգ դելյուքս” ընկերության վարորդները փակելու են Երեւան-Չարենցավան, Երեւան-Աբովյան մայրուղին: Այս անգամ նրանք խոստանում են չբացել ճանապարհն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ