24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ողորմելի եք, պարոնայք». Շարմազանովը տեսանյութ է հրապարակել եւ հիշեցրել իշխանության սազանդարներին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ողորմելի եք, պարոնայք:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձերը դավադրություն են ազգային արժեքների դեմ

Իշխանության սազանդարները, անտեսելով Փաշինյանի կառավարության անդամների՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ջանքերը, լկտի և սուտ տեղեկատվություն են տարածում, թե իբր ես և իմ կուսակցական գործընկերները 2017թ. դեկտեմբերին ԱԺ-ում կողմ ենք քվեարկել մի օրենքի, որը նույն դրույթներն է պարունակում, ինչ այդ կոնվենցիան:

Ողորմելի եք, պարոնայք ու ասեմ՝ ինչու.

* Նախ, Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է 2018-ին ու, հետևաբար, 2017-ի դեկտեմբերին մենք չէինք կարող ԱԺ-ում այն քվեարկել:

* ԱԺ-ն կողմ է քվեարկել հանրության մեջ հայտնի «Ընտանեկան բռնության մասին» օրենքին, որտեղից հենց իմ և կուսակից ընկերներիս ջանքերով դուրս են մղվել ապազգային ու վտանգավոր դրույթները:

Ավելին, իմ պնդմամբ օրենքի մեջ ներառվել է «Ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանություն» դրույթը:

* Ավանդական արժեքների պաշտպանության դրույթը օրենքում ներառելու համար ես և իմ գործընկերները արժանացել ենք մի շարք գրանտակեր կազմակերպությունների քննադատությանը:

* Իմ կարծիքը և՛ երեկ, և՛այսօր, և՛ վաղը անփոփոխ է, ոչ ավանդական և ապազգային չարժեքների քարոզն անթույլատրելի է:

* Մենք դեմ ենք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը և նրանք, ովքեր կփորձեն այն վավերացնել, դեմ են գնում մեր ազգային և քրիստոնեական արժեքներին:

Հ.Գ.
Լկտի ստելու և բոչկա գլորելու փոխարեն, տարածեք Նիկոլի նախարարների՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու կոչերը:

Հ.Հ.Գ.
Իսկ այս տեսանյութը հատուկ նրանց համար, ով հավի հիշողություն ունի: Նայեք և համոզվեք՝ ինձ մոտ իրողություն չի փոխվել:

#Հայկը_հաղթելու_է_բելին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ