19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ինքնաբացարկի վերաբերյալ։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, թե որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս նշել էր, թե Աննա Դանիբեկյանը  կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Փաստաբանը խնդրել էր հայտնել ինքնաբացարկ, մինչդեռ, մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները դեմ էին ինքնաբացարկի միջնորդությանը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ