08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մի մոլորվեք, ինչ ասում ա, սուտ ա ասում. Մինասյանը՝ Սոցապ նախարարի ելույթից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ազգային ժողովի  նիստում Կառավարության կողմից ներկայացված Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունը՝ Նպատակային սոցիալական վճարի օրենսդրական փաթեթի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին խնդրեց մի փոքր ավելի մանրասամն նշել, թե ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛ շարժամ ներկայացուցիչների և ՛՛հրաշալի քառյակի՛՛ առաջարկներից որոնք են նախագծում հաշվի առնվել։ Նախարաը պատասխանեց, թե իրենք բոլոր առաջարկությունները և հնչեցված կարծիքները ուսումնասիրել են և նկատել, որ այդ առաջարկները մասնավորապես քաղաքացիական շարժման առումով հենց իրենց ներսում հակասություններ են ունեցել։

Ինչ վերաբերվում է քառյակի առաջարկություններին, ապա Ասատրյանը շեշտեց, որ իր կարծիքով հիմնական մտահգությունները, որոնք այս ընթացքում հնչեցվել են, ներկայացվել են։ ՛՛Դրանք այս օրենսդրական փաթեթով առաջարկվող լուծումները պարունակում են՛՛,-նշեց նախարարը։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղից արձագանքեց. ՛՛Մի մոլորվեք, ինչ ասում ա, սուտ ա ասում՛՛: Ինչին նախարարն արձագանքեց. ՛՛Ի՞նչ ես խոսում՛՛: Արծվիկ Մինասյանի բացականչությանն արձագաքնեց նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. ՛՛Էս ի՞նչ ռեպլիկ էր… իսկ դու գրանցվա՞ծ ես՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ