05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը հրապարակել է Սերգեյ Լավրովի հետ հանդիպման կադրերը /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով իրենց հանդիպումը: Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները, խոսել է երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման, նաև ՀՀ-ՌԴ տնտեսական հարաբերություններում գրանցվող առաջընթացի մասին:

Հիշեցնենք, որ այցի շրջանակներում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ Սերգեյ Լավրովը զրույց-քննարկում կունենա նաև Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպմանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ