02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել. Սիփան Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իջևանում քարը քարին չդրած, Իջևանի ժողովրդի և քաղաքապետարանի հաշվին ունեցվածք դիզած մի քանի հոգի հոգեխանգարման մեջ են ընկել՝ կատարվող աշխատանքներից, և գլխակորույս փորձում են ձեզ հայտնի մի քանի «մամուլի» միջոցով սևանցնեն:
Մենք Հայկ Ղալումյանի հետ միասին ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է լինի քաղաքապետարանի աշխատանքը և քաղաքը, մենք ծառայում ենք մեր ժողովրդին, ոչ թե անհատներին։
Այդ ժամանակներն անվերադարձ անցյալում են: Հետաքրքիրն այն է, որ արդեն իսկ բազմաթիվ գյուղերում և համայնքներում բարեգործների միջոցով տարբեր ծավալների խնդիրներ եմ լուծել, բայց անհանգստությունը միայն Իջևանի մասով է. տեսնես՝ ինչի՞ց է:

Պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել, որովհետև առաջիկայում իջևանցիների ( և ոչ միայն ) համար լավ նորությունների նոր շարք է գալու»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ