23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում. Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կիսում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը:

«Ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում», – ասաց Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց ՀՅԴ երիտասարդներին, ովքեր գիշերել էին նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նախարարի հրաժարականը:

 

Փաշինյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ թեզերից են բողոքում երիտասարդները՝ նշելով, որ կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները ոչ թե նախարարությունը, այլ կառավարությունն է իրականացնում:

«Ինչի որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող առներ, ոչ մեկ դեմ չէր լինի, չէ՞: Արայիկ Հարությունյանը չի իրականացնում ՀՀ կրթական քաղաքականությունը, այն իրականցնում է կառավարությունը, և ես երեկ կառավարության նիստում այդ թեմային անդրադարձել եմ», – ասաց Փաշինյանը:

Ցուցարարները դժգոհեցին նաև նախարարի՝ դաշնակցականներին ուղղված արտահայտություններից, Փաշինյանն էլ ասաց, որ չի կարծում, թե նախարարը նման վիրավորական արտահայտություններ արած լինի:

 

Հիշեցնենք, երեկ նախարարը ասել էր, որ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։

«Խիստ կասկածում եմ, որ այսպես ասած լինի: Չի կարող այդպիսի գնահատական լինել», – ասաց Փաշինյանը:  

«Պարոն վարչապետ, մենք մինչև վերջ պայքարելու ենք, որ ինքը հրաժարական տա: Ժամ առաջ ազատվեք, որ ձեր վրա էլ չգա: Դիմադրեք, պարոն վարչապետ», – ասաց ցուցարարներից մեկը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ