24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դա լուրջ խնդիր է. Վաղարշակ Հարությունյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

ՀԱՊԿ-ը տարածաշրջանում կայունացնող դերակատարություն ունեցող կառույց է, որը որոշ տաքգլուխների թույլ չի տալիս գործել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Ամենաազդեցիկը ՆԱՏՕ-ն է, և, եթե նայում ենք, թե ինչ խնդիրներ կան այնտեղ և այստեղ՝ ՀԱՊԿ-ում, կարելի է ասել՝ մոտավորապես նույն կարգի խնդիրներ են: Վերջին անգամ Մակրոնը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում: Այո՛, ՀԱՊԿ-ում էլ կան խնդիրներ, բայց պետք է գիտակցենք, որ սպառնալիքները տարբեր պետությունների համար տարբեր են», – նշեց նախկին նախարարը։

Անդրադառնալով լրագրողների դիտարկման, որ ՀԱՊԿ անդամներն Ադրբեջանին զենք են վաճառում՝ Վաղարշակ Հարությունյանը նկատեց՝ դա լուրջ խնդիր է.

«Երբ խոսում ենք ՀԱՊԿ-ից, պետք է հասկանանք, որ սրա հիմքում դրված է մի օրենք՝ սպառնալիքը մեր պետության համար, դա սպառնալիք է բոլոր պետությունների համար: Այդ պետությունները չպետք է գործեն և անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որևէ պետության ռազմական անվտանգության դեմ:

Զենք վաճառելը գործում է այդ տրամաբանության մեջ, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ մի պարագայում այն ապահովում է բալանսը, մյուս պարագայում՝ խախտում: Այնպես որ՝ կան նման խնդիրներ, և սրա մասին պետք է խոսվի և լուծում գտնվի», – շեշտեց պաշտպանության նախկին նախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ