27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թաքուն ռեժիմը, թոշակառուի չմեռնելու գինն ու նախարարի աչքաչափը

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Օրերս նախարարների, փոխնարարների աշխատավարձի թաքուն բարձրացումը մեկնաբանվեց որպես անցյալի իներցիա։ Թե ինչու այդ աննախադեպ իներցիան ընդամենը 10% -ով տարածվեց կենսաթոշակների վրա, դա ուրիշ հարց է։

Բայց, փաստորեն քաղաքական իշխանության թաքունի ռեժիմը շարունակվում է։ Այսօր շատ անակնկալորեն բացահայտվեց, որ փակ ռեժիմով՝ ԳՐԵՎՈ-ի և Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, ԱԺ-ում քննարկվել է Ստամբուլյան կոնվենցիան։ Իսկ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները բոլորովին վերջերս պնդում էին, որ ԻՔ-ի քաղաքական օրակարգում այդպիսի հարց չկա։

“Ստորագրվել է, պիտի վավերացվի”, այսօր հայտարարել է Սոցապ նախարարը՝ չիմանալով կամ խեղաթյուրելով իրողությունը, որ կոնվենցիաների նախնական ստորագրությունը պարտադիր վավերացում չի նախատեսում և Ստամբուլյան կոնվենցիան ստորագրած մի շարք երկրներ, այդ թվում Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Բրիտանիան չեն վավերացրել այն։

Սոցապ նախարարն այսօր ինձ մի բանով էլ զարմացրեց․ լրագրողի հարցին, թե քիչ չէ՞ արդյոք հեղափոխությունից հետո 25 000-անոց կենսաթոշակն ընդամենը 10 տոկոսով բարձրացնելը, ապրիլ ամսից գաղտնի իներցիայով 1.5 միլիոն ստացող նախարարը զավեշտական-չիմացյալ-ոչ պրոֆեսիոնալ և նույնքան վիրավորական պատասխան է տալիս, մոտավորապես այսպես՝ չգիտեմ, թե որ թիվն է բավարար թոշակի կամ կենսաթոշակի համար, ամեն մարդ մի պահանջ ունի ․․․։

Մինչդեռ աչքաչափով առաջնորդվող նախարարը պիտի լավ իմանար, որ Հայաստանում աղքատության ստորին գինը, ավելի շուտ՝ չմեռնելու գինը 28 000դրամ է, իսկ պարենային նվազագույն զամբյուղը տատանվում է 62-65 հազարի միջև։ Եթե նախարարը չգիտի՝ վատ է, եթե գիտի և իներցիոն պատասխաններ է տալիս՝ ավելի վատ։ Ի դեպ, ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈւԹՅՈւՆԸ կանոնակարգվում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ համապատասխան օրենքով և նախկինում երբեք այս առումով իներցիա չի եղել»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ